Լոնդոնում 24-հարկանի շենքում բռնկված հրդեհից տուժածներն ու նրանց հարազատները բողոքի ակցիա են անցկացրել (տեսանյութ)
Լոնդոնի Grenfell Tower 24-հարկանի շենքում բռնկված հրդեհից տուժածներն ու նրանց հարազատներն ուրբաթ բողոքի ակցիա են անցկացրել Քենսինգթոնի թաղապետարանի շենքի առաջ, գրում է korrespondent.net-ը։
Նրանք տեղի իշխանություններից օգնություն են պահանջել հրդեհի հետևանքները վերացնելու հարցում, ինչպես նաև պահանջել են հետաքննել դրդապատճառները և անհապաղ ֆինանսական միջոցներ հատկացնել տուժածներին։
Չնայած ոստիկանների ներկայությանը՝ ակտիվիստներին հաջողվել է մտնել թաղապետարանի շենք։
Ըստ վերջին տվյալների՝ խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 30 մարդ, անհետ կորած է համարվում 70–ը: Նշվում է, որ ավելի քան 120 ընտանիք զրկվել է կացարանից:
Դեպքի հետաքննությամբ զբաղվում է Սքոթլենդ Յարդը:
Վիրտուալ տիրույթում տարածվել է առաջին տեսագրությունը, որն արվել է Լոնդոնի Grenfell Tower 24-հարկանի շենքում` դրանում բռնկված խոշոր հրդեհից հետո:











