Թուրքիան իր սպաներով լցնում է Ադրբեջանի բանակը՝ հարձակողական գործողությունների համար. Նորատ Տեր-Գրիգորյանց

14:48 • 17.06.17

Ադրբեջանի նախագահը, ի լուր ամբողջ աշխարհի, հայտարարում է, որ անպայման պետք է գրավեն Հայաստանը, նրան քրեական պատասխանատվության չեն ենթարկում ո՛չ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, ո՛չ միջազգային տրիբունալը: Անկախ Հայաստանի ԶՈւ հիմնադիր, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Նորատ Տեր-Գրիգորյանցն այս մասին ասել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման եթերում:

«Ադրբեջանն ստեղծվել է 1918 թվականին, իսկ Հայաստանը գոյություն ունի հազարավոր տարիներ: Ալիևը վերցրել է ալբանացիների պատմությունը և վերագրել է իր երկրին, դե, իհարկե, դրա համար վայ պատմաբանների թիմ է աշխատում: Իսկ մտադրությունը շատ հստակ է՝ գրավել Հայաստանը և ամբողջ աշխարհին ապացուցել, որ Հայաստանն է գրավել այդ տարածքները»,-ասել է գեներալ-մայորը:

Ի դեպ, նորատ Տեր-Գրիգորյանցը մի քանի օր առաջ կարդացել է, որ իբրև թե Թուրքիայում մի ադրբեջանցի արխիվային թուղթ է գտել, թե 518 թվականին Երևանում 700 ադրբեջանցի է ապրել:

«Ախր այդ ժամանակ «ադրբեջանցի» անվանումն անգամ չկար: Նա ասում է «ադրբեջանցի»: Ադրբեջանը Իրանի հյուսիսարևմուտքն է: Սրանք Կովկասի թաթարներն են: Լենինն է նրանց այդպես անվանել: Մի խոսքով՝ այսպիսի պրոպագանդա է, իսկ աշխարհը լսում է այդ ամենը: Ով տիրում է ինֆորմացիային, նա տիրում է աշխարհին: Կարդալ է պետք և այդ ամենը իմանալ»,- նշել է Նորատ Տեր-Գրիգորյանցը:

Նրա խոսքով՝ հիմա Ալիևն անընդհատ սպառազինվում է, թարմացնում է իր զինտեխնիկան Հայաստանի կողքով ձգվող նավթամուղներից ստացած դոլարներով, Կարսի երկաթուղին անցկացրին Հայաստանի կողքով, միություն ստեղծեցին Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա՝ Հայաստանի կողքինայՀայաստանի կո:

«Քաղաքացիական տեսանկյունից ստացվում է Հայաստանի շրջափակում: Ռազմական տեսանկյունից՝ ստացվում է հարևան երկրների զինված ուժերով Հայաստանի և Արցախի բնակչության և ԶՈւ-ի շրջափակում: Դա շատ վտանգավոր միտում է: Որոշ երկրներ պետք է մտածեն Ադրբեջանում ներդրումներ անելուց առաջ: Պատերազմական իրավիճակ է, փաստորեն, թեև վախենալու հարց  չկա»,- նկատել է գեներալ-մայորը:

Նա զգուշացրել է, որ Հայաստանը երբեք չի թողնի, որ այդ երկիրն իր ծրագիրն իրականացնի: Նորատ Տեր–Գրիգորյանցի կարծիքով՝ Ադրբեջանն իր մտադրություններն իրականացնելու համար էլ ձեռնարկեց ապրիլյան պատերազմը:

«Թուրքիան իր սպաներով լցնում է ադրբեջանական բանակը՝ հարձակողական գործողությունների համար: Թուրք սպաներն այստեղ գումարտակների հրամանատարներ են, խորհրդատուներ են, դա, ի դեպ, ՆԱՏՕ-ական ծրագիր է: Չգիտեմ, թե ուր է նայում Միացյալ Նահանգները»,- ասել է պաշտպանության նախկին նախարարը:

Նրա կարծիքով՝ Թուրքիան նպատակ ունի զինել Ադրբեջանի բանակը 5-7 անգամ ավել, քան Հայաստանի բանակն է: Դա գիտականորեն է այդպես, այլապես նա չի կարող հարձակվել: Իսկ հարձակվող խմբավորումը պետք է թվաքանակով ավելին լինի:

«Ադրբեջանական ուժերը պետք է գրոհ ձեռնարկեին, որպեսզի հասկանային հայկական պաշտպանական կողմի թույլ և խոցելի տեղերը՝ այնտեղ ուղղելով հիմնական ուժերը: Ստացվում է՝ ոչ միայն հետախուզական գրոհ էր ապրիլյան պատերազմը, այլև պաշտպանությունը խոցելու մտադրություն»,- եզրահանգման է եկել գեներալ- մայորը: