3-ամյա թոռան հետ վրաերթի ենթարկված 80-ամյա կինը ևս մահացել է
Հունիսի 14-ին թոռան հետ վրաերթի ենթարկված 1937թ. ծնված Ծաղիկ Գրիգորյանը հիվանդանոցում մահացել է:
Այս մասին հայտնում է ոստիկանության պաշտոնական կայքը.« Հունիսի 14-ին հաղորդվել էր Երևանի Բաբաջանյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում Լևոն Խ.-ի կողմից վարած «ԲՄՎ» ավտոմեքենայով 1937 թ. ծնված Ծաղիկ Գրիգորյանին և 2014 թ. ծնված Սերյոժա Գ.-ին վրաերթի ենթարկելու մասին: Հունիսի 16-ին՝ ժամը 13-ին, Ծաղիկ Գրիգորյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է»:
Ոստիկանությունից հայտնում են, որ քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը:
Հունիսի 14-ին վրաերթի ենթարկված 3-ամյա երեխան ևս «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է: Այս մասին Tert.am-ին հայտնեցին « Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից.« Երեխան այլ հիվանդանոցիցի տեղափոխվել է մեր բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է»:
Նշենք, որ « Աստղիկ» բժշկական կենտրոնից Tert.am-ին հայտնեցին, որ վրաերթի ենթարկված երեխան դեպքից հետո տեղափոխվել է « Աստղիկ» ԲԿ, ինչից հետո էլ նրան տեղափոխել են « Սուրբ Աստվածամայր» ԲԿ:










