Պուտինը պատմել է Բերեզովսկուն և Խոդորկովսկուն ուղղված իր պահանջի մասին
Բորիս Բերեզովսկուց ու Միխայիլ Խոդորկովսկուց ընդամենը պահանջվում էր պահպանել օրենքն ու «հավասար չափով հեռացվել» ռուսական կառավարությունից, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում:
«Բախումներ չեն եղել։ Ես պարզապես նրանց ասել եմ, որ հեռու մնան կառավարությունից»,- պատմել է ՌԴ նախագահը:
Պուտինի խոսքով, ինքը հանդիպել էր Բերեզովսկու հետ դեռ մինչ Մոսկվա տեղափոխվելը, միևնույն ժամանակ նշելով, որ իրենց միջև երբևէ ընկերական հարաբերություններ չեն եղել։










