Մոսկվայում տաքսու վարորդը վերադարձրել է չիլիացի լրագրողից վերցրած 50.000 ռուբլին
Տաքսու վարորդը, որը մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանից մինչև հյուրանոց հասցնելու համար չիլիացի լրագրողից 50.000 ռուբլի էր վեցրել, վերադարձրել է գումարը:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, բացի այդ, վարորդը ներողությունը խնդրել Լատինական Ամերիկայից ժամանած հյուրից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Կոնֆեդերացիայի գավաթը լուսաբանելու համար Չիլիից ժամանած լրագրող Դիեգո Գասպարը ռուս վարորդին 50 հազար ռուբլի է վճարել Դոմոդեդովո օդանավակայանից մինչ «Քրաուն Պլազա» հյուրանոց տանելու համար։
Տեղ հասնելուց հետո վարորդը հայտնել է, որ ուղևորությունը ոչ ավել, ոչ պակաս՝ 50 հազար ռուբլի արժե:










