Մոսկվայում բռնել են տաքսու վարորդին, ով 50 հազար ռուբլի էր վերցրել չիլիացի լրագրողից հյուրանոց հասցնելու համար

02:19 • 17.06.17

Մոսկվայում բռնել են տաքսու վարորդին, ով 50 հազար ռուբլի էր վերցրել չիլիացի լրագրողից հյուրանոց հասցնելու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը:


Կոնֆեդերացիայի գավաթը լուսաբանելու համար Չիլիից ժամանած լրագրող Դիեգո Գասպարը ռուս վարորդին 50 հազար ռուբլի է վճարել Դոմոդեդովո օդանավակայանից մինչ «Քրաուն Պլազա» հյուրանոց տանելու համար։ 

Տեղ հասնելուց հետո վարորդը հայտնել է, որ ուղևորությունը ոչ ավել, ոչ պակաս՝ 50 հազար ռուբլի արժե: