Զանգվածային թունավորում Թուրքիայում. մոտ 70 զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց
11:24 • 17.06.17
Թուրքիայի Մանիսա նահանգում մոտ 70 զինծառայող է թունավորվել։
Ինչպես գրում են թուրքական լրատվամիջոցները, ճաշից հետո տեղի կենտրոնական հիվանդանոց է դիմել 69 զինծառայող՝ բողոքելով վատ ինքնազգացողությունից։
Նրանք բոլորը հոսպիտալացվել են, նրանց վիճակը գնահատվում է որպես կայուն։
Տարվում է հետաքննություն։
Placeholder










