Լատինական Ամերիկայի երկրների մի շարք ղեկավարներ քննադատել են Կուբայի հետ կապված Թրամփի որոշումը
Մեքսիկայի, Վենեսուելայի արտգործնախարարներն ու Բոլիվիայի նախագահը խստորեն քննադատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Կուբայի հետ հարաբերությունների կարգավորման մասին Օբամայի վարչակազմի որոշման չեղարկումը:
Թրամփը հայտարարել էր, որ չեղարկում է Վաշինգտոնի և Հավանայի միջև հարաբերությունների կարգավորման մասին միակողմանի գործարքը, որը նախորդ վարչակազմը կնքել է Կուբայի հետ:
«Ես ամբողջովին չեղարկում եմ միակողմանի գործարքը Կուբայի հետ, որը կնքվել է նախորդ վարչակազմի կողմից», - ТАСС գործակալության փոխանցմամբ` Թրամփը հայտարարել է Մայամիում ելույթ ունենալիս` ընդգծելով, որ այս որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես:
Թրամփը Կուբային կոչ է արել նոր համաձայնագիր մշակել, որը կբխի երկու երկրի շահերից:
«Կոչ ենք անում Կուբային նստել բանակցությունների սեղանի շուրջ նոր համաձայնագրով, որը լավագույնս կհամապատասխանի նրանց և մեր ժողովուրդների շահերին», - ասել է Թրամփը:










