Չեռնոգորիայի վարչապետն ասել է, որ Թրամփի՝ իրեն հրելը մեծ համբավ է բերել երկրին (տեսանյութ)

11:06 • 17.06.17

Չեռնոգորիայի վարչապետ Դուշկո Մարկովիչն իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած միջադեպի համար։ Այդ մասին Մարկովիչն ասել է Politico-ին տված հարցազրույցում։


Հիշեցնենք, որ մայիսի վերջին Հյուսիսատլանտյան դաշինքի նոր շտաբ-բնակարանի բացմանը նվիրված միջոցառման ժամանակ ԱՄՆ նախագահը հետ էր հրել Մարկովիչին՝ այլ երկրների բոլոր առաջնորդներից առաջ անցնելու և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի կողքին կանգնելու համար։


Չեռնոգորիայի վարչապետը նշել է, որ երախտապարտ է Թրամփին, քանի որ այդ միջադեպը մեծ համբավ է բերել իր երկրին։


«Ես պետք է ասեմ, որ շատ շնորհակալ եմ այդ դրվագի համար, որովհետև այն մեզ հայտնիություն է բերել։ Չեռնոգորիան դրա շնորհիվ հայտնի է դարձել»,- ասել է պաշտոնյան։