Բրիտանական ծառայութունները ևս կարծում են, որ WannaCry վիրուսը տարածվել է ԿԺԴՀ-ից
Բրիտանական հատուկ ծառայությունների աշխատակիցները համամիտ են ամերիկացի գործընկերների հետ, որոնք եզրակացության են հանգել, որ ողջ աշխարհում տարածված WannaCry համակարգչային վիրուսն ստեղծվել է ԿԺԴՀ իշխանությունների հրահանգով:
CNN հեռուստալիքի տվյալներով` Միացյալ Թագավորության հետախուզական ծառայությունները կարծում են, որ վիրուսի տարածման հետևում կանգնած է եղել Lazarus Group հաքերային խմբավորումը, որը, ենթադրաբար, ղեկավարվում է Հյուսիսային Կորեայից:
Ավելի վաղ նման եզրակացության էր եկել ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը` պնդելով, որ վիրուսային ծրագիրը, ամենայն հավանականությամբ, ստեղծվել է հյուսիսկորեական հետախուզության մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ մայիսին ողջ աշխարհում տարածված վիրուսային ծրագիրը խոցել էր ավելի քան 150 երկրի համակարգիչներ` մեծաթիվ վնաս հասցնելով նաև կառավարական կայքերին:










