Կոստա Ռիկայի նախագահը մեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ (տեսանյութ)
Կոստա Ռիկայի նախագահ Գիլյերմո Սոլիս Ռիվերան պատահաբար մեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ: Միջադեպի տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է PZ Actual պարբերականը:
Միջադեպը տեղի ունեցել երկրի հարավային շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակներում, որտեղ նախագահը մասնակցում էր ասֆալտի գործարանի բացմանը:
Երբ կոստառիկացի նախագահը զրուցելիս է եղել լրագրողների հետ, նրա շուրջ պտտվող միջատը թռել է ուղիղ նախագահի բերանը:
Երկրի ղեկավարը կատակով է ընդունել կատարվածը` ասելով. « Ես այն կերա, ես մեղու կերա»: Քիչ անց ջուր ըմպելուց հետո նախագահը շարունակել է հարցազրույցը:










