Թուրքիայում միայն կանանց համար նախատեսված վագոնով գնացքներ են հայտնվել

23:26 • 18.06.17

Թուրքիայի Բուրսա քաղաքի գնացքներում վագոններ են հայտնվել, որ կարող են մուտք գործել միայն կանայք: 

Ինչպես հաղորդում է Hurriyet Daily News-ը, այս որոշումը բացասաբար է ընդունվել քաղաքում բնակվող կանանցից շատերի կողմից: 

«Դուք չեք կարող վերջ դնել սեռական ոտնձգություններին` կանանց առանձին վագոններում տեղավորելով: Կանայք և տղամարդիկ միասին են լինում նաև այլ վայրերում: Դուք չեք կարող այդկերպ խուսափել դրանից», - ասել է վրդովված ուղևորուհիներից մեկը: 

Տղամարդ ուղևորներից մեկի խոսքով` նման որոշումները ճիշտ չեն:  «Մի՞թե ես չէի կարողանա դստերս հետ նույն վագոնը նստել, եթե դուստր ունենայի»,-մեկնաբանել է նա: 

Այնուամենայնիվ Բուրսայի քաղաքապետ Ռեջեփ Ալթեփեն վստահեցրել է, որ այդ որոշումը կայացվել է մեծաթիվ կանանց կողմից ստացված դիմումների հիման վրա: