ԱՄՆ-ում ձերբակալել են ռուսաստանցի դեռահասի սպանության գործով երեք կասկածյալի

16:37 • 18.06.17

ԱՄՆ-ում ձերբակալել են ռուսաստանցի դեռահաս Արտյոմ Զիբերովի և նրա ընկեր Շադի Նաջարի սպանության գործով երեք կասկածյալի. այս մասին հայտնում է  Washington Post-ը: 

Կասկածյալներն են Րոջեր Գարսիան, նրա ընկեր Խոսե Յանեսն ու եղբայր Էդգարը:

Ոստիկանությունում արդեն պարզել են, որ նրանց հիմնական թիրախը եղել է ոչ թե Արտյոմն, այլ նրա ընկեր Շադին: Քննիչները ենթադրում են, որ երեք կասկածյալները որոշել են վրեժ լուծել նրանից ավելի վաղ իրականացրած կողոպուտի համար:

Այժմ համապատասխան մարմինները փորձում են պարզել՝ արդյոք ռուսաստանցի Զիբերովին սպանելու համար նրանք որևէ հիմք ունեի՞ն, թե նա պարզապես պատահական զոհ է գնացել բախմանը:

17-ամյա Նաջարի և 18-ամյա Զիբերովի ուղղությամբ արձակված է եղել ավելի քան 30 կրակոց: Մահացածներից մեկը ստացել էր 4 վնասվածք, մյուսը՝ 10: