Հորդանանի թագավորն օգնել է մարել իր պալատի կողքին բռնկված հրդեհը (տեսանյութ)
Հորդանանի թագավոր Աբդալլա 2-րդը միացել է կամավորներին ու օգնել մարել մայրաքաղաք Ամմանի արվարձաններից մեկում բռնկված անտառային հրդեհը:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, վայրը, որտեղ բռնկվել էր կրակը, գտնվում է թագավորական պալատի կողքին:
«Զինվորականների, հրշեջների և այլոց օգնությամբ բռնկված հրդեհը հաջողվել է մարել: Շնորհակալ եմ բոլորին կատարած աշխատանքի համար»,-իր թվիթերյան էջում գրել է միապետը:
Համացանցում տարածված տեսանյութում երևում է՝ ինչպես է Աբդալլան պայքարում կրակի դեմ:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










