ԱՄՆ-ում երկհարկանի շինության փլուզման հետևանքով վիրավորվել է ավելի քան 50 մարդ (լուսանկարներ)

10:06 • 19.06.17

Ամերիկյան Մոնտանա նահանգի Կալիսպել քաղաքում հոգեհանգստի արարողության ժամանակ շենքի փլուզման հետևանքով վիրավորվել է ավելի քան 50 մարդ, հայտնում է KPAX հեռուստաալիքը՝ վկայակոչելով բժշկական ծառայության ներկայացուցիչներին:


Վիրավորների մեծ մասին անհրաժեշտ է եղել անհապաղ վիրահատական միջամտություն: Որոշ վիրավորներ հիվանդանոցներ են տեղափոխվել ուղղաթիռներով: Այժմ երկու մարդ գտնվում է ծանր վիճակում:


Շինության փլուզման պատճառը հայտնի չէ, իրականացվում է հետաքննություն:

 

Spruce Lodge deck collapse injures more than 50 people.

A deck collapsed near Lakeside on 6.17.17 triggering a mass casualty incident. (MTN News photo)