Շիրակի մարզում 20 տոննա կարագ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է. shamshyan.com
Վրաստանի Հանրապետության քաղաքացի Գելա Նակաշիձեն երեկ՝ ժամը 14։30-ի սահմաններում, Երևան-Գումրի-Բավրա ավտոճանապարհի 142-րդ կմ հատվածում՝ Ախուրյանի վարչական շրջանում, իր վարած Daewoo մակնիշի ՏՏ B 880 համարանիշի QZ 880 համարանիշի բեռնատար կցորդով դուրս է եկել ճանապարհի եթրեևեկելի գոտուց և կողաշրջվել։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Նախնական տեղեկություններով՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Բեռնատարը բեռնված է եղել մոտ 20 տոննա կարագով։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










