G20-ի գագաթնաժողովի անվտանգության համար Գերմանիան կծախսի 32 մլն եվրո

16:02 • 19.06.17

Հուլիսի 7-8-ը գերմանական Համբուրգ քաղաքում կայանալու է «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովը, որի ժամանակ մասնակիցների անվտանգության ապահովման համար Գերմանիայի իշխանությունները ծախսելու են 32 մլն եվրո:

Ինչպես հայտնում է Euromag-ը, այդ գումարից 20.8 մլն եվրոն հատկացվելու է ոստիկանությանը, 9.6 մլն-ը՝ Քրեական գործերի դաշնային վարչությանը, 1.6 մլն-ն ուղղվելու է տեխնիկական սպասարկմանը:

Մինչդեռ ընդհանուր գագաթնաժողովի անցկացման համար Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությանը հատկացվել է 49 մլն եվրո:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկության համաձայն՝  Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումը կարող է կայանալ G20-ի ժամանակ: