Ճապոնիայում թոշակառու կինը մեքենայով մտել է հիվանդանոցի առաջին հարկ՝ շփոթելով արագության ոտնակն ու արգելակը

14:22 • 19.06.17

Տոկիոյում 70-ամյա կինն ավտոմեքենայով մտել է հիվանդանոցի առաջին հարկ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:


Կինն ավտոմեքենան կայանելիս է եղել հիվանդանոցի մոտակայքում գտնվող ավտոկայանատեղիում և շփոթել է ոտնակները՝ արգելակելու փոխարեն արագության ոտնակը սեղմելով:


Ավտոմեքենան կիսով չափ մտել է սպասասրահ: Նշվում է, որ այդ ժամանակ սպասասրահում մարդ չի եղել: Կինը թեթև վնասվածքներ է ստացել, նրա կյանքին ոչինչ չի սպառնում: