Փարիզում բեռնատարի վարորդը մխրճվել է ոստիկանական մեքենայի մեջ, նա զինված է եղել (տեսանյութ)

19:50 • 19.06.17

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում՝ Ելիսեյան դաշտերում անհայտ անձը բեռնատար մեքենայով մխրճվել է ոստիկանական ծառայողական մեքենայի մեջ, որից հետո կարգազանցի մեքենան հրկզիվել է, այս մասին հաղորդում է BFMTV հեռուստաալիքը:

Ոստիկաններն արդեն ձերբակալել են բեռնատարի վարորդին:

Ինչպես հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Պյեր Անրի Բրանդեն, ըստ նախնական տվյալների՝ վրաերթը կազմակերպված է եղել միտումնավոր կերպով: Իսկ չարագործն, ըստ նրա, «ամենայն հավանականությամբ, մահացած է»:

Հայտնի է նաև, որ բեռնատարի վարորդը զինված է եղել: Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել:

Ոստիկանությունը լայնամասշտաբ անվտանգության գործողություն է սկսել տարածքում:

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: