Մարին Լե Պենն առաջին անգամ ընտրվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր

00:06 • 19.06.17

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը երկրում անցկացված ընտրությունների արդյունքներով առաջին անգամ ընդգրկվել է Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի` Ազգային ժողովի պատգամավոր: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը: 

Ֆրանսիայի օրենսդրության համաձայն` Մարին Լե Պենն այժմ պետք է հրաժարվի Եվրախորհրդարանի մանդատից, քանի որ այդ երկու լիազորությունները հնարավոր չէ համատեղել: 

Ինքը` Լե Պենն իր հաղթանակը վստահ է անվանել: Այս մասին նա ասել է Պա դե Կալեի իր գրասենյակում ելույթ ունենալիս, երբ հայտարարվել են խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի առաջին արդյունքները: 

Երկրի հյուսիսարևմտյան Էնեն-Բոմոն քաղաքի իր ընտրատարածքում «Ազգային ճակատի» առաջնորդն ստացել է ձայների 58.75 տոկոսը: