Պորտուգալիայում անտառային հրդեհները խլել են առնվազն 61 մարդու կյանք (լուսանկարներ, տեսանյութ)

09:31 • 19.06.17

Պորտուգալիայի կենտրոնում մոլեգնող անտառային հրդեհները խլել են առնվազն 61 մարդու կյանք, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ շատերը մահացել են մեքենաներում՝ փորձելով փրկվել կրակից:

Երկրի վարչապետ Անտոնիո Կոստան, որի հրամանով եռօրյա ազգային սուգ է հայտարարվել, տեղի ունեցածն անվանել է վերջին տարիների մեծագույն ողբերգություններից մեկը: Ղեկավարը նաև նախազգուշացրել է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ:

Աղբյուրը մանրամասնում է, որ այժմ հարյուրավոր հրշեջներ, ինչպես նաև 160 միավոր տեխնիկա պայքարում են կրակի դեմ:

Հայտնի է, որ Պորտուգալիային իրենց աջակցությունն են հայտել Իսպանիան և Ֆրանսիան՝ ուղարկելով ջրցան ինքնաթիռներ: Մինչդեռ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հազարավոր հավատացյալների մասնակցությամբ զոհերի հոգիների խաղաղության համար աղոթք է կարդացել:

Նշվում է, որ Իբերիական թերակղզու որոշ հատվածներում օդի ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը, ինչի հետևանքով անցած հանգստյան օրերին Պորտուգալիայում գրանցվել է մոտ 60 անտառային հրդեհ, որոնք մարելու աշխատանքներում ներգրավվել է 1.700 հրշեջ:

 

Картинки по запросу Wildfires kill dozens in central Portugal

Картинки по запросу Wildfires kill dozens in central Portugal

Картинки по запросу Wildfires kill dozens in central Portugal

Картинки по запросу Wildfires kill dozens in central Portugal