Կալանավորին այցելության եկած քաղաքացու կոշիկի մեջ ՔԿՀ աշխատակիցները կանաչավուն զանգված են հայտնաբերել

13:41 • 20.06.17

 

Հունիսի 20-ին՝ ժամը 12:35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական զննության են ենթարկել կալանավորված անձ Մ. Գ.-ին այցելության եկած քաղաքացի Վ. Կ.-ին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, վերջինիս կոշիկի միջից հայտնաբերել են 11,8 գրամ կանաչավուն զանգված:

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր: