Լրատվամիջոցները հայտնում են Աբխազիայի կառավարության շենքում կրակոցների մասին
Աբխազիայի կառավարության շենքում տեղի է ունեցել հրաձգություն, այս մասին հաղորդում է «Абхазия-информ»-ը:
Հայտնի է, որ հրաձգությունը տեղի է ունեցել շենքի երրորդ կորպուսում՝ 1992-93թթ.-ի պատերազմի հաշմանդամների հիմնադրամի ղեկավարի աշխատասենյակի մոտ:
Գործակալությունը հայտնում է, որ կրակողի անձնական տվյալները դեռևս ճշտվում են:
Լրատվամիջոցները նաև նշում են, որ դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:










