Աբխազիայի կառավարության շենքում հրաձգություն իրականացնողը պատերազմի հերոս վետերան է եղել

18:16 • 20.06.17

Սոցցանցերում տեղեկություն է հայտնվել, որ Աբխազիայի կառավարության շենքում հրաձգություն իրականացնող անձը պատերազմի վետերան, Աբխազիայի հերոս Ռոլանդ Ջոպուան:

Ինչպես հաղորդում է Sputnik Абхазия-ն, նախնական տվյալների համաձայն` պատերազմի հերոսը հարբած է եղել:

Լրատվամիջոցների հաղորդմամբ` հրաձգությունը տեղի է ունեցել շենքի երրորդ հարկում՝ 1992-93թթ.-ի պատերազմի հաշմանդամների հիմնադրամի ղեկավարի աշխատասենյակի մոտ: Պաշտոնյայի աշխատասենյակի պատուհանում գնդակի հետևանքով առաջացած 3 անցք են հայտնաբերել: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Շենքի այդ կորպուսի աշխատակիցների խոսքով` կրակոցներ են հնչել տեղի ժամանակով 10:00-ին: