Ասանժի համար ապաստանի խնդրով Պամելա Անդերսոնը դիմել է Ֆրանսիայի նորընտիր նախագահին

05:46 • 20.06.17

Ամերիկյան հայտնի դերասանուհի Պամելա Անդերսոնը խնդրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին քննարկել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործը։ 

Ինչպես հաղորդում է France 24-ը, դերասանուհին նաև կոչ է արել մյուս միջազգային առաջնորդներին վերանայել WikiLeaks-ի հիմնադրի գործը, ով համարվում է Անդերսոնի սիրեցյալը:

«Ինչո՞ւ է իմ սիրտը Ջուլիանի հետ» վերնագրով հոդվածում Պամելան հույս է հայտնել, որ Ֆրանսիան կարող է քաղաքական ապաստան տրամադրել Ասանժին, իսկ Մեծ Բրիտանիան իր հերթին երաշխավորել նրա անվտանգությունը: