Սիրիական ճգնաժամի շուրջ բանակցությունների հերթական փուլը կմեկնարկի հուլիսի 4-ին

10:26 • 20.06.17

Հուլիսի 4-5-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կկայանա սիրիական ճգնաժամի շուրջ բանակցությունների հերթական փուլը, այս մասին հայտնում է ria.ru գործակալությունը՝ հղում անելով Ղազախստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությանը:

Սպասվում է, որ երաշխավոր երկրները՝ Թուրքիան, Իրանը և Ռուաստանը, կքննարկեն Սիրիա հումանիտար օգնության մատակարարման և երկրի տարածքում ստեղծված անվտանգության գոտիների հետ կապված հարցեր:

Նշենք, որ բանակցությունների նախորդ փուլում՝ մայիսին, սիրիական զինված ընդդիմության պատվիրակությունն Աստանայում բանակցությունների ժամանակ դեմարշ էր արել՝ հայտարարելով խաղաղ կարգավորման ծրագրի քննարկմանն իր մասնակցությունը դադարեցնելու մասին:

Մայիսի 4-ին Աստանայում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում հրադադարի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև անվտանգության գոտիների ստեղծման մասին հուշագիր էր ստորագրվել: