ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան համաձայնեցրել են Բրեքզիթի բանակցությունների շուրջ ժամանակացույցը
ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան համաձայնեցրել են Բրեքզիթի բանակցությունների շուրջ ժամանակացույցը, հայտնում է Euronews-ը:
Բանակցությունները կընթանան մինչ այս տարվա հոկտեմբեր։ Ըստ ժամանակացույցի, դրանք մասնավորապես տեղի կունենան հուլիսի 17-ին, օգոստոսի 28-ին, սեպտեմբերի 18-ին ու հոկտեմբերի 9-ին։
Գլխավոր թեմաներն են քաղաքացիական իրավունքները, ֆինանսական կարգավորումն ու Հյուսիսային Իռլանդիայի հարցը։










