Հռոմում մահացել է Fendi նորաձևության տան ղեկավար Կառլա Ֆենդին

09:16 • 20.06.17

Հռոմում 80 տարեկանում կյանքից հեռացել է իտալացի հայտնի դիզայներ Կառլա Ֆենդին, որը թոքերի ծանր հիվանդություն ուներ:

Ինչպես հայտնում է La Repubblica-ն, Ֆենդին օրերս էր դուրս գրվել հիվանդանոցից, ինչից հետո վերադարձել էր Հռոմում գտնվող իր առանձնատուն:

Կառլա Ֆենդին տարիներ շարունակ ղեկավարել է համաշխարհային ճանաչում ունեցող Fendi ընկերությունը, որը 1925թ. հիմնադրել են նրա ծնողները:


Այսօր Fendi նորաձևության տունը զբաղվում է հագուստի, կաշվե ու մորթյա իրերի, աքսեսուարների, պարֆյումերիայի արտադրությամբ: Այն 160-ից ավելի խանութ ունի աշխարհի 25 երկրում: