ՄԻԵԴ-ը վճռել է, որ միասեռական քարոզչությունն արգելող ՌԴ օրենքը խտրական է

13:53 • 20.06.17

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ անչափահասների շրջանում սեռական փոքրամասնությունների քարոզչության արգելքի մասին ռուսական օրենքը խտրական է և խախտում է ինքնարտահայտման ազատության իրավունքը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Դատարանը վճռել է, որ «չնայած համապատասխան օրենքներն ուղղված են նախևառաջ անչափահասների պաշտպանությանը՝ այդ օրենքների սահմանները հստակ չեն որոշվել, և դրանց կիրառումը եղել է կամայական»:


ՄԻԵԴ բողոք էին ներկայացրել ԼԳԲՏ շարժման ակտիվիստներ Նիկոլայ Բաևը, Ալեքսեյ Կիսելյովը և GayRussia.ru կայքի հիմնադիր Նիկոլայ Ալեքսեևը: Նրանք բոլորը 2009-2012 թվականներին Ռուսաստանում պատասխանատվության են ենթարկվել ոչ ավանդական հարաբերությունների քարոզչության համար:


Դատարանի որոշմամբ՝ Ռուսաստանի իշխանությունները պետք է Բաևին, Կիսելյովին և Ալեքսեևին վճարեն մոտ 50 հազար եվրոյի փոխհատուցում: