Ստամբուլում պայթյուն է որոտացել (տեսանյութ)
Ստամբուլի ասիական հատվածում գտնվող Մալթեփե շրջանում դեռևս անհայտ պատճառներով պայթյուն է որոտացել, այս մասին հայտնում է թուրքական DHA գործակալությունը:
5-հարկանի շենքի առաջին հարկում գտնվող գրասենյակի դիմաց որոտացած պայթյունի հետևանքով կողաշրջվել են մոտակայքում կայանված մեքենաները։ Նշվում է, որ պայթյունի հետևանքով կան տուժածներ, նրանցից մեկը հոսպիտալացվել է:
Պայթյունի պատճառներն ու դրա հեղինակներին պարզելու համար անվտանգության ուժերը շրջափակել են դեպքի վայրը:










