Ճապոնիայում մեկ շաբաթվա ընթացքում շոգ եղանակի պատճառով մոտ 700 մարդ է տեղափոխվել հիվանդանոց

09:32 • 20.06.17

Ճապոնիայում մեկ շաբաթվա ընթացքում սաստիկ շոգի պատճառով շուրջ 700 մարդ հայտնվել է հիվանդանոցում, այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:

Հունիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում Ճապոնիայի տարբեր հիվանդանոցներ է տեղափոխվել 697 մարդ, նրանցից երկուսը մահացել են:

Անցյալ շաբաթվա համեմատ հիվանդանոց տեղափոխվածների թիվն ավելացել է 101-ով: 

Եղանակային պայմաններից տուժածների շուրջ 50 տոկոսը 65 տարեկանից բարձր մարդիկ են: