ԱՄՆ-ն հյուսիսկորեական ճգնաժամի ֆոնին ռմբակոծիչներ է ուղարկել Հրվ. Կորեա

09:40 • 20.06.17

Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի 2 գերձայնային B-1B ռմբակոծիչ, որոնք կարող են միջուկային զենք տեղափոխել, ուղարկվել են Հարավային Կորեա:

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, ռմբակոծիչները Հարավային Կորեա են ուղարկվել Փհենյանի շուրջ ստեղծված լարված իրավիճակի ֆոնին:

Դրանք Հարավային Կորեայում մասնակցելու են զորավարժությունների, որոնցում Սեուլի կողմից ներգրավված են լինելու F-15K կործանիչներ:

Աղբյուրը մանրամասնում է, որ ամերիկյան ինքնաթիռները զորավարժությունների շրջանակում ռմբակոծումներ կիրականացնեն Կանվոնդո նահանգում գտնվող «Փհիլսոն» զորավարժարանի տարածքում:

Ավելի վաղ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերն ամենօրյա ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ Չինաստանն ու Ռուսաստանը պետք է օգնեն կորեական ճգնաժամի լուծման հարցում: