Ֆարերյան կղզիներում տեղաբնակները կետերի սպանդ են իրականացրել՝ կարմիր ներկելով օվկիանոսը (լուսանկարներ)
Ֆարերյան կղզիների բնակիչները, ամենամյա ավանդույթի համաձայն, սպանել են տասնյակ կետերի՝ առափնյա հատվածը վերածելով արյան ծովի:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ամեն տարի կետերի այս տեսակը գաղթի ժամանակ լողում է դեպի Ֆարերյան կղզիներ:
Երբ տեղի ձկնորսները նկատում են դրանց, մոտենում են վտառին, այն քշում դեպի ափամերձ հատված, որտեղ սկսվում է կենդանիների սպանդը:
Ափին ձկնորսներին են միանում տեղացիները՝ զինված դանակներով:















