Վարդան Արամյանը ՎԶԵԲ պատվիրակության հետ քննարկել է ՀՀ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանը

17:50 • 20.06.17

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը:

Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ տնտեսության ներկա իրավիճակն ու ֆինանսական կայունությանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել նաև ներկայումս վարվող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանը: