Հրապարկվել է Պորտուգալիայում 62 մարդու կյանք խլած անտառային հրդեհնների վայրում արված առաջին տեսանյութը (տեսանյութ)

18:29 • 20.06.17

Վիտուալ տիրույթում հայտնվել է առաջին տեսանյութը, որն արվել է Պորտուգալիայի կենտրոնական հատվածում մոլեգնած անտառային հրդեհների մարումից հետո:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, անօդաչու թռչող սարքի միջոցով արված տեսանյութում պատկերված է մռայլ տեղանք, որտեղ ամեն ինչ այրված է, ճանապարհին լքված մեքենաներ են:

Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ ուժգին անտառային հրդեհների հետևանքով 62 մարդ է զոհվել: Նրանցից շատերը փորձել են մեքենայով փախչել կրակից, սակայն դա նրանց չի հաջողվել:

Հայտնի է նաև, որ մեկ տասնյակից ավելի մարդ փրկվել է՝ թաքնվելով ջրով լի ցիստերնի մեջ:

Հավելենք, որ Պորտուգալիայի վարչապետը եռօրյա սուգ է հայտարարել երկրում՝ նշելով, որ կատարվածը վերջին մի քանի տարվա ընթացքում ամենամեծ ողբերգությունն է:

 

Картинки по запросу portugal wildfire

Картинки по запросу portugal wildfire

Картинки по запросу portugal wildfire

Картинки по запросу portugal wildfire