Եմենի դեսպանատան աշխատակիցներին 48 ժամ են տվել Քաթարից հեռանալու համար. լրատվամիջոցներ

15:50 • 20.06.17

Քաթարի իշխանությունները երկրում Եմենի դեսպանատան դիվանագիտական անձնակազմին հրահանգել են 48 ժամվա ընթացքում հեռանալ Դոհայից: Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է Եմենից դիվանագիտական աղբյուրը:


«Քաթարի իշխանությունները տեղեկացրել են առաքելությանը երկու օրվա ընթացքում Քաթարից հեռանալու անհրաժեշտության մասին»,- հայտնել է աղբյուրը:


Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը հունիսի 5-ին խզել են դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ և դադարեցրել են Քաթարի հետ բոլոր տեսակի կապերը՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու և նրանց ներքին գործերին միջամտելու համար: Ավելի ուշ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին են նաև հայտարարել Մալդիվները, Մավրիկիան, Մավրիտանիան: Հորդանանը և Ջիբութին նվազեցրել են Քաթարում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակը: Արդյունքում՝ Քաթարի շրջափակմանը չի միացել Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի մեջ մտնող միայն երկու պետություն՝ Քուվեյթը և Օմանը: Սենեգալը, Նիգերը և Չադը հայտարարել են դեսպաններին հետ կանչելու մասին:


Քաթարը հերքել էր բոլոր մեղադրանքները և հայտարարել էր, որ պատասխան քայլեր չի կիրառելու: