Շենգավիթի գերեզմանատանը տղամարդու քայքայված դի է հայտնաբերվել

14:40 • 20.06.17

Շենգավիթ վարչական շրջանի Կարմիր բլուր հարևանությամբ գտնվող գերեզմանատանն այսօր տղամարդու քայքայված դի է հայտնաբերվել։

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ հունիսի 20-ին ՝ ժամը 11:05-ին նշված տարածքում դիակի առկայության մասին ահազանգ ստացվել է։

«Քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Կարմիր բլուր տարածքի հարևանությամբ գտնվող գերեզմանատանը դի կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված տարածքում հայտնաբերել է քաղաքացու դի, ում ինքնությունը պարզվել »,– ասաց նա:

Էդգար Ջանոյանը հայտնեց, որ հայտնաբերվել է 1963 թվականին ծնված Արթուր Շ.-ի դին:

Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն: