Սիրիական բանակին հաջողվել է ԻՊ-ից խլել Ռասաֆ քաղաքն ու Ռաքքայի նահանգում գտնվող 20 գյուղ

05:12 • 20.06.17

Սիրիական բանակին հաջողվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձեռքից հետ նվաճել Ռասաֆ քաղաքն ու Ռաքքայի նահանգում գտնվող 20 գյուղ: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը: 

Լարված բախումների ընթացքում սիրիական բանակին հաջողվել է վնասազերծել ԻՊ-ի ազդեցիկ պարագլուխներից մի քանիսին՝ Չեչնիայից, Թունիսից, Լիբիայից, Իրաքից և Սաուդյան Արաբիայից, ինչպես նաև ոչնչացված է ավելի քան 100 ԻՊ զինյալ, թշնամու 11 տանկ, 6 միավոր այլ զրահատեխնիկա, 10 հրետանային զենք, ահաբեկիչներին պատկանած 200 տարբեր ավտոմեքենաներ:

Շաբաթներ առաջ սիրիական բանակը վերադարձրել է Մասքանա բնակավայրի վերահսկողությունը՝ ոչնչացնելով ԻՊ-ի ամենախոշոր հենակետը Հալեպ նահանգի արևելքում: