Սիրիայում միջազգային կոալիցիայի օդուժի հասցրած հարվածի հետևանքով նույն ընտանիքի 12 անդամ է զոհվել

06:59 • 20.06.17

Սիրիայում միջազգային կոալիցիայի օդային ուժերը Միացյալ Նահանգների հովանու ներքո երկուշաբթի հարվածներ են հասցրել Իրաքի հետ սահմանի մոտ գտնվող սիրիական Թել-Շաեր գյուղին:


Ինչպես հաղորդում է ՍԱՆԱ գործակալությունը, օդային հարձակման հետևանքով զոհվել է նույն ընտանիքի 12 գյուղացի:


Ամերիկյան օդային հարձակումների և դրա դաշնակիցների հասցրած հարվածների հետևանքով Սիրիայի Ռաքքա և Դեյր-Զոր նահանգներում վերջին մեկ ամսվա ընթացքում միայն զոհվել է ավելի քան 200 խաղաղ բնակիչ: