Մոտ 80 000 սիրիացի ներգաղթյալներ ժամանակավորապես կլքեն Թուրքիան Ռամադանի տոնի ժամանակ

19:11 • 20.06.17

Մոտ 80 000 սիրիացի ներգաղթյալներ ժամանակավորապես կլքեն Թուրքիան Ռամադանի տոնի ժամանակ, այս մասին հայտնում է թուրքական «Սաբահ» պարբերականը:

Ամեն տարի շուրջ 100 000 սիրիացի Ռամադանի շրջանում մի քանի օրով վերադառնում են հայրենի քաղաքներ:

Ներկայում Թուրքիայում բնակվում է ավելի քան 3 մլն սիրիացի փախստական: Նրանց կարիքները հոգալու համար Թուրքիան ծախսել է մոտ 10 մլրդ ԱՄՆ դոլար:

Ընդհանուր առմամբ 2016 թվականին Թուրքիան ընդունել է 2 մլն 900 հազ. փախստական, որոնց մեծ մասը սիրիացի և իրաքցի ներգաղթյալներ են:

Այսպիսով՝ Թուրքիան 2016թ.-ին դարձել է ամենաշատ փախստականներն ընդունած երկիրը:

Այս սանդղակում Թուրքիային հետևում են Պակիստանը և Լիբանանը: