ԵՄ-ն կփոխի Շենգեն վիզայի դիզայնը (լուսանկար)
Եվրամիությունն անվտանգության նպատակով կփոխի շենգենյան վիզայի դիզայնը: Այդ մասին ասված է երեքշաբթի ԵՄ խորհրդի կայքում հրապարակված հաղորդագրությունում:
Ինչպես հաղորդվում է՝ վիզաների համար նոր ընդհանուր դիզայնի մասին կարգն ընդունելն անհրաժեշտ է դրանց կեղծումը կանխելու նպատակով։
«Ներկայիս մուտքի արտոնագրերի ձևը, որը շրջանառվում է ավելի քան 20 տարի, դարձել է կեղծիքների և խարդախությունների հետ կապված լուրջ միջադեպերի պատճառ»,- ասված է հայտարարությունում:
Բացի այդ, հաղորդվում է, որ փոփոխությունները չեն անդրադառնա Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի վրա:
Կարգը, հավանաբար, կհաստատվի խորհրդի և Եվրախորհրդարանի կողմից հուլիսի սկզբին, ինչից հետո այն կհրապարակվի ԵՄ պաշտոնական ամսագրում:
Որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակումից հետո քսաներորդ օրը: ԵՄ երկրները պետք է նոր արտոնագրերի ձևերը ներդնեն ոչ ուշ, քան փոփոխությունների ընդունումից հետո 15 ամիս անց:











