«Սասնա ծռերից» Գագիկ Եղիազարյանը հեռացվեց նիստերի դահլիճից. 14 մեղադրյալի գործով նիստն ընդմիջվեց

13:58 • 21.06.17

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեկ ժամ հետաձգվելուց հետո «Սասնա ծռերից» 14-ի գործով երկրորդ արտագնա դատական նիստը սկսվեց՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

Հետաձգվելուց հետո փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց, որ փաստաբանները չեն խուզարկվել:

Դատական նիստի մեկնարկին Պավլիկ Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը բարձրացրեց փաստաբաններին խուզարկելու հարցը, ինչին ի պատասխան նիստը նախագահող դատավորն ասաց, որ դա զննություն է, որը սահմանված է Դատական օրենսգրքի 214 հոդվածով.

«214 հոդվածի 3-րդ կետը հստակ սահմանում է, որ դատական կարգադրիչն  իրավունք ունի զննության ենթարկել դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց և նրանց իրերը»:

Դիտարկմանը, թե մեղադրող դատախազները զննության էլ չեն ենթարկվել, դատավորը պատասխանեց, որ նրանց նույնպես զննել են. «Ես չեմ տեսել, ես չեմ կարող նման կարգադրություն տալ, սակայն օրենքով սահմանված կարգով զննել են: Էս հարցը փակեցինք»:

Դատավարության մասնակիցներին ներկայացվեցին իրենց իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում՝ դատավորին բացարկ հայտնելը, ինչին ի պատասխան ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանն ասաց. «Մենք ռեժիմին վաղուց ենք բացարկ հայտնել, բայց չի ընդունել, ի՞նչ կարիք կա անհատապես բացարկ հայտնել»:

Նախագահող դատավորն ասաց, որ Եղիազարյանի նկատմամբ դատական սանկցիա է կիրառում՝ նախազգուշացում, սակայն Եղիազարյանն ասաց, որ, ամեն դեպքում, ինքն իր խոսքը կավարտի. «Մենք բացարկ հայտնել ենք, ցանկացած սանկցիա կարող եք կիրառել»:

Տեղից միջամտեց նաև ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը, ով նույնպես նախազգուշացվեց դատարանի կողմից:

Գագիկ Եղիազարյանը նախազգուշացումից հետո կրկին խոսեց, ինչը դատավորը որակեց որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ. «Դուք նախազգուշացումից հետո կրկին խոսում եք, դրա համար դատական սանկցիա է կիրառվում ձեր նկատմամբ: Գագիկ Եղիազարյանը հեռացվում է նիստերի դահլիճից  վեց ժամով: Հայտարարվում է ընդմիջում մեկ ժամով»:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու և զուգորդված գործողություններ անելու համար

Պավել Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով,219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Վարուժան Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Մխիթար Ավետիսյանին՝ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Աշոտ Պետրոսյանին՝ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Արայիկ Խանդոյանին՝ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,

Էդվարդ Գրիգորյանին՝ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Գագիկ Եղիազարյանին՝ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,

Արմեն Բիլյանին՝ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Սմբատ Բարսեղյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Արեգ Կյուրեղյանին՝ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Արմեն Լամբարյանին՝ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Սեդրակ Նազարյանին՝ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Արմեն Լամբարյանին մեղադրանք է առաջադրվել 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Սեդրակ Նազարյանին 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով  և 38-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով :

Խաչատուր Գիչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: