Պորոշենկոն Քրիստին Լագարդի հետ քննարկել է Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարը

07:03 • 21.06.17

Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն քննարկել են Կիևի կենսաթոշակային և հողային բարեփոխումներն, ինչպես նաև պետական գույքի մասնավորեցման գործընթացն արագացնելու և կոռուպցիայի դեմ պայքարելու միջոցները երկրում: 

Լագարդն ու Պորոշենկոն, գրված է համապատասխան զեկույցում, հանդիպել են քննարկելու ԱՄՀ-ի աջակցությամբ ծրագրի շրջանակներում առաջընթացը՝ կապված Ուկրաինայում բարեփոխումների հետ:

Քրիստին Լագարդը և Պյոտր Պորոշենկոն համաձայնել են, որ անհրաժեշտ է արագացնել բարեփոխումները, որպեսզի ապահովեն ավելի հզոր ու ներառական տնտեսական աճ: