ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 27-ամյա տղամարդը հայտնաբերվել է 7 տարի անց

10:05 • 21.06.17

 

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 2010 թ. հունիսի 16-ից ՌԴ Տվերի մարզի Զավոլժսկի շրջանի ՆԳԲ կողմից հետախուզվողը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքացին 1989 թ. ծնված Ալբերտ Մ.-ն է, ով հետախուզման մեջ էր գտնվում ՌԴ քրեական օրենսգրքի 171.2 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: