Իսրայելում 200 000 դոլարով վաճառվել են Ալբերտ Էյնշտեյնի նամակները
Գիտնական Ալբերտ Էյնշտեյնի նամակները, որոնցում գրառված են տարբեր բանաձևեր, դատողություններ, ինչպես նաև Աստծուն ուղղված նամակը Իսրայելում վաճառվել են շուրջ 210 000 դոլարով:
Ինչպես նշում է РИА Новости-ն, վաճառքի ցուցանիշը մի քանի անգամ գերազանցել է աճուրդի կազմակերպիչների սպասումները:
Մեքենագրված ուղերձներից վեցը, որոնցում հանրահայտ գերմանացին իր ձեռքով ուղղումներ և ավելացումներ է արել, ինչպես նաև ստորագրել է, գրվել են 1950-ականներին: Այդ նամակները հասցեագրված են եղել իր գործընկերներ Դևիդ Բոմին և Մաքս Բորնին:
Winners իսրայելական աճուրդի տունը մտադիր էր նամակների վաճառքից 33-49 000 դոլար ստանալ, սակայն Էյնշտեյնի միայն մեկ նամակի համար անհայտ գնորդը 84 000 դոլար է վճարել:










