Ալավերդիում հայրը կանխել է որդու ինքնասպանությունը. վերջինս անգիտակից վիճակում հոսպիտալացվել է
«Ալավերդի» բժշկական կենտրոնից այսօր՝ ժամը 00։50-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին հայտնել են, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այդ քաղաքացին Աքորի գյուղի բնակիչ՝ 34-ամյա Տ. Պ.-ն է, ով նախորդ օրը՝ ժամը 22։00-ի սահմաններում, ինքնասպանություն գործելու նպատակով պատշգամբի պատուհանի փայտյա շրջանակից մետաղալարով փորձել է կախվել։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, Տ. Պ.-ի ինքնասպանությունը կանխվել է նրա հոր՝ 53-ամյա Ա. Պ.-ի կողմից։
Երեկ ժամը 22։00-ի սահմաններում ինքնասպանություն գործելու նպատակով պատշգամբի պատուհանի փայտյա շրջանակից մետաղալարով կախվել փորձած Աքորի գյուղի բնակիչ՝ 34-ամյա Տ. Պ.-ի վիճակը լավ է:
«Ալավերդի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Հովիկ Ավետիսյանը Tert.am–ին տեղեկացրեց, որ երեկ «Ալավերդի» ԲԿ տեղափոխված Տ.Պ.–ն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Ըստ նրա՝ 32-ամյա երիտասարդի պարանոցի շրջանում կան բազմաթիվ արնազեղումներ և վնասվածքներ:










