ԱՄՆ Արիզոնա նահանգում սպասվում է գրեթե 50 աստիճան շոգ. չեղարկվել են բազմաթիվ թռիչքներ
ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում անբնական շոգ եղանակը գրեթե 50 չվերթների չեղարկման պատճառ է դարձել։
Ինչպես գրում են ամերիկյան լրատվամիջոցները, ըստ օդերևութաբանական կանխատեսումների՝ օդի ջերմաստիճանը կբարձրանա ընդհուպ մինչև 49 աստիճան։
Ինքնաթիռների որոշ տեսակների համար վերոնշյալ ջերմաստիճանը նորմայից բարձր է, ինչի պատճառով մի քանի ավիաընկերություններ մտադիր են չեղարկել չվերթները։










