Աստանայի միջազգային օդանավակայանն այսուհետ կկրի Նուրսուլթան Նազարբաևի անունը

10:31 • 21.06.17

Ղազախստանի կառավարությունը որոշում է ընդունել անվանափոխել Աստանայի միջազգային օդանավակայանը՝ այն կոչելով երկրի նախագահի անունով, այս մասին գրում է gazeta.ru-ն:  

Այժմ Աստանայի միջազգային օդանավակայանը կկրի «Նուրսուլթան Նազարբաևի անվան միջազգային օդանավակայան» անունը:

Անցյալ տարվա նոյեմբերին երկրի նախագահ Նազարբաևը մերժել էր երկրի մայրաքաղաք Աստանան իր անունով կոչելու առաջարկը: