ԵԱՏՀ-ն հաստատել է Բելառուսի և Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում արտադրված ապրանքների գրանցման նոր կանոնները

15:09 • 21.06.17

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հաստատել է Բելառուսում և Հայաստանում ազատ տնտեսական գոտիներում արտադրված և ազատ շրջանառության մեջ դրվող ապրանքների գրանցման կարգում փոփոխությունները: Այդ մասին հայտնում է belta.by-ն՝ վկայակոչելով հանձնաժողովի մամուլի ծառայությանը:


Փոփոխությունները կապված են ԵԱՏՄ-ի տարածքում 2017 թվականի հունվարի 1-ից գործող այդ ապրանքների կարգավիճակի որոշման նոր կանոնների հետ: Նոր կանոնների համաձայն՝ ազատ տնտեսական գոտում օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ արտադրված ապրանքը ենթակա է ԵԱՏՄ մաքսային տարածքի մնացած հատված դրա դուրսբերման դեպքում ներքին սպառման համար թողարկման մաքսային գործընթացի: Այդ գործընթացը նախատեսում է ներմուծման մաքսատուրքերի և հարկերի վճարում, որոնք հաշվարկվում են պատրաստված արտադրանքի կազմում ներառված օտարերկրյա ապրանքների նկատմամբ, եթե հնարավոր է օտարերկրյա բաղադրիչների նույնականացումը:


Եթե արտադրված ապրանքում ներմուծված բաղադրիչներն առանձնացնել հնարավոր չէ, մաքսային վճարները հաշվարկվում են պատրաստված ամբողջ ապրանքի նկատմամբ:


Հետագայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նախատեսում է ուսումնասիրել միության անդամ բոլոր պետություններում այդ կարգի միօրինականացման հնարավորությունը: