Ոստիկանները Բրյուսելի կենտրոնական կայանում ոչնչացրել են մահապարտին

01:48 • 21.06.17

Բրյուսելի կենտրոնական կայարանը տարհանվել է ժամեր առաջ հնչած պայթյունից հետո։ Այժմ արդեն, ըստ ոստիկանության, իրավիճակը վերահսկողության տակ է։


Մահապարտի գոտիով տղամարդը ոչնչացվել է կայարանի ներսում։ Բրյուսելի գլխավոր հրապարակը նույնպես տարհանվել է։


Զինծառայողները, որոնք հսկում են կայարանը, չեզոքացրել են տղամարդուն, ում հագուստից, ականատեսների խոսքով, լարեր էին կախված։